Մոջթաբա Խամենեին Պարսից ծոցի արաբական երկրներին կոչ է անում «կանգնել ճիշտ կողմում»

17:16, 10.04.2026

Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին Պարսից ծոցի արաբական երկրներին կոչ է անում «կանգնել ճիշտ կողմում»։

«Ասում եմ Իրանի հարավային հարևաններին. դուք հրաշքի ականատես եք», – հայտարարել է այաթոլլա Մոջթաբա Խամենեին։

Արևմտյան լրատվամիջոցների գնահատմամբ՝ Իրանի հոգևոր առաջնորդը, հավանաբար, նկատի է ունեցել ռեժիմի գոյատևումը ԱՄՆ-Իրան պատերազմում։

«Ուստի ուշադիր հետևեք, ճիշտ հասկացեք գործերը, կանգնեք ճիշտ կողմում և մի վստահեք սատանաների կեղծ խոստումներին», – նշել է Խամենեին։

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մոջթաբա Խամենեին ակնարկել է ԱՄՆ-ն ու Իսրայելը։

Նմանատիպ