Մոջթաբա Խամենեիի խորհրդական. Մենք մեր բոլոր հարևաններին և աշխարհի բոլոր երկրներին ասում ենք՝ մի՛ միացեք ԱՄՆ տնտեսական պատերազմին, ցանկացած նման երկիր կհամարվի թշնամի, մենք կհարվածենք նրանց շահերին

11:29, 23.08.2026

Ցանկացած երկիր, որը կմասնակցի մեր դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառմանը, կհամարվի թշնամի,- ասել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար և Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզաին։

Նրա խոսքով, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշի հետագա գործողություններ ձեռնարկել, Իրանի արձագանքը կլինի ցնցող։

«Նախևառաջ, մենք կասենք մեր բոլոր հարևաններին և աշխարհի բոլոր երկրներին, որ չմիանան Միացյալ Նահանգների տնտեսական պատերազմին։ Ցանկացած երկիր, որը կմասնակցի մեր դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառմանը, կհամարվի թշնամի։ Իհարկե, մենք նախ կբանակցենք նրանց հետ։ Մենք կխոսենք նրանց հետ և կասենք, որ մի կողմ քաշվեն և հեռանան Միացյալ Նահանգներից։ Բայց եթե նրանք դա չանեն, մենք կհարվածենք նրանց։ Մենք կհարվածենք այս երկրի շահերին», – ասել է Մոհսեն Ռեզաին։

Նա նաև ասաց, որ չնայած այն հանգամանքին, որ Իրանը մի քանի ամիս գտնվում է ծովային շրջափակման մեջ, նավթի վաճառքը դեռևս շարունակվում է։

«Ծովային շրջափակման մեջ նոր բան չկա։ Մենք մի քանի ամիս գտնվում ենք ծովային շրջափակման մեջ, բայց շարունակում ենք նավթ վաճառել։ Միայն վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում մենք վաճառել ենք 70 միլիոն բարել նավթ։ Համաձայնագրից հետո առաջին շաբաթը լավն էր, քանի որ մենք արտահանեցինք մեր պաշարներում եղած 70 միլիոն բարել նավթը։ Չնայած ԱՄՆ ռազմածովային նավերի առկայությանը, մենք ամեն օր վաճառում ենք մեր օրական արտադրությանը համապատասխանող նավթ։ Ահա թե ինչի է հասել պարոն Թրամփի ծովային շրջափակումը», – նշեց Ռեզաին։

Նմանատիպ