Մոջթաբա Խամենեի. Իսլամի նկատմամբ թշնամաբար տրամադրվածները պետք է իմանան, որ Ալի Լարիջանիի արյունը թափելը միայն կամրապնդի իսլամական համակարգը, նրանք կվճարեն դրա գինը

21:45, 18.03.2026

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին սպառնացել է, որ Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մարդասպանները «գին կվճարեն»։

«Կասկած չկա, որ նման մարդու սպանությունը ցույց է տալիս նրա կարևորության մակարդակը և իսլամի թշնամիների թշնամանքը նրա նկատմամբ։ Իսլամի թշնամաբար տրամադրվածները պետք է իմանան, որ այս մարդու արյունը թափելը միայն կամրապնդի իսլամական համակարգը։ Իհարկե, յուրաքանչյուր թափված արյուն ունի իր գինը, որը շուտով կվճարեն այս նահատակների հանցագործ մարդասպանները», – գրավոր հայտարարության մեջ ասել է Մոջթաբա Խամենեին։

Իրանի իշխանությունները հաստատել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահը։

Նմանատիպ