Մոջթաբա Խամենեի. Իսլամի բանակն արիաբար պաշտպանում է իր ջրերը, հողը և դրոշը, մերկացնում է անհավատության ու ամբարտավանության թուլությունը. Իրանի նավատորմը պատրաստ է թշնամիներին նոր պարտությունների դառնությունը ճաշակել տալ

Իրանի ռազմածովային նավատորմը պատրաստ է թշնամիներին նոր դառը պարտություն ճաշակել տալ. Իրանի պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին:

Խամենեիի հայտարարության համաձայն՝ Իրանի բանակը դիմակայել է Միացյալ Նահանգների, Փահլավիի վարչակարգի մնացորդների և անջատողականների չարամիտ ծրագրերին, որոնք ցանկանում էին մասնատել Իրանը:

«Իսլամի բանակն այժմ, ինչպես նախորդ երկու պարտադրված պատերազմների ժամանակ, արիաբար պաշտպանում է ջրերը, հողը և դրոշը, որոնք պատկանում են իրեն: Հենվելով հզոր աստվածային և ժողովրդական աջակցության վրա՝ զինված ուժերի մյուս մարտիկների հետ միասին, կոմպակտ և ամուր շարքերով կանգնած է, պայքարում է անհավատության ու ամբարտավանության ճակատի դեմ և աշխարհի աչքի առաջ մերկացնում նրանց թուլությունն ու նվաստացումը: Ինչպես որ նրա անօդաչու թռչող սարքերը կայծակի նման հարձակվում են ամերիկացի և սիոնիստ հանցագործների վրա, այնպես էլ Իրանի արի նավատորմը պատրաստ է թշնամիներին նոր պարտությունների դառնությունը ճաշակել տալ»,- ասված է հայտարարության մեջ: