Մոհսեն Ռեզաի. Թեհրանը ցանկացած երկրի աջակցությունը Իրանի դեմ ԱՄՆ նոր տնտեսական միջոցառումներին կդիտարկի որպես «պատերազմական ակտ»
Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին հայտարարել է, որ Թեհրանը ցանկացած երկրի կողմից Իրանի դեմ ԱՄՆ նոր տնտեսական միջոցառումներին աջակցությունը կդիտարկի որպես «պատերազմի ակտ»։
«Եթե տնտեսական պատերազմը շարունակվի, նավթի ոչ մի կաթիլ չի ուղարկվի ո՛չ Հորմուզի նեղուցով, ո՛չ էլ Պարսից ծոցի որևէ վայրից։ Իրանը մեր ժողովրդի դեմ ԱՄՆ տնտեսական պատերազմին ցանկացած երկրի մասնակցությունը կամ աջակցությունը համարում է որպես պատերազմական ակտ», – սոցիալական ցանցերում գրել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը։
Ձեր տեղեկության համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Իրանի դեմ աննախադեպ մասշտաբով «տնտեսական պատերազմի և մեկուսացման» մեկնարկի մասին։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսանտը նշել է, որ Վաշինգտոնը «սկսում է հակառակորդի դեմ երբևէ ձեռնարկված ամենամեծ ֆինանսական հարձակումը»։
ԱՄՆ նախագահը նաև զգուշացրել է այն երկրներին, որոնց ֆինանսական հաստատությունները, ընկերությունները, օդանավակայանները կամ կառավարական կառույցները աջակցում են Թեհրանին, որ նրանք կբախվեն ԱՄՆ-ի կողմից լուրջ տնտեսական հետևանքների։