Մոհամմադ Ղալիբաֆ. Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև Իրանի պայմանները բավարարվեն
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև Իրանի պայմանները բավարարվեն։
«Երբ մենք նշանակալի հաղթանակի հասնենք մարտադաշտում, և թշնամին թուլանա, մենք պետք է դիվանագիտություն օգտագործենք այդ արդյունքները ամրապնդելու համար, մինչև հասնենք զսպման փուլին՝ թշնամուն հաղթելով և մեր սեփական ուժը ամրապնդելով», – ասել է Իրանի խորհրդարանի խոսնակը։
Ղալիբաֆը նաև խոսեց Իրանի դիրքորոշումների մասին՝ նշելով, որ դրանք «լիովին պարզ և ողջամիտ են»: Նրա խոսքով՝ Իրանի ուղերձներն ու պայմանները մյուս կողմին փոխանցվել են միջնորդների միջոցով։
«Մինչև այս պայմանները չբավարարվեն, մինչև չճանաչվեն իրանական ազգի անօտարելի իրավունքները և ամերիկացիները չկատարեն իրենց պարտավորությունները, անհնար կլինի վերադառնալ բանակցությունների նախկին ձևաչափին և բացել Հորմուզի նեղուցը», – բացատրեց Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։