Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացնում է ԱՄՆ-ին, որ Իրանի նավթային և գազային ակտիվների վրա ցանկացած հարձակում կհանգեցնի հակահարվածի

10:33, 08.09.2026

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ Իրանի նավթագազային ակտիվների վրա ցանկացած հարձակում կհանգեցնի հակահարվածի: Նա ասել է, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան էներգետիկ ընկերություններն ու օբյեկտները խոցելի են, և Թեհրանը կարող է հակահարված տալ։

«Ամեն ինչ պարզ է. այստեղ նավթի և գազի արտադրության շղթան բաց է, հասանելի և խոցելի: Այս ջրերում և օբյեկտներում գործող ամերիկյան նավթագազային ընկերությունները կիսում են այս խոցելիությունը: Եթե դուք հարձակվեք մեր ակտիվների վրա, կտուժեք: Մենք արդեն ապացուցել ենք դա: Հարցրեք այն բազաներին, որոնք այլևս կենսունակ չեն», – գրել է Ղալիբաֆը սոցիալական ցանցերում։

Ղալիբաֆի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը սպառնացել է Թեհրանին խորտակել իր նավթատարները: Հեգսեթը նշել է, որ Իրանի տանկերային նավատորմը խոցելի է, և որ անհրաժեշտության դեպքում ամերիկյան ինքնաթիռները, նավերը և սուզանավերը կարող են հարձակվել դրանց վրա:

Նմանատիպ