Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ – Միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, մենք ձեզ ասել ենք՝ պահեք ձեր խոսքը կամ վճարեք գինը, իրականությունը թակում է դուռը

13:04, 12.07.2026

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը արձագանքել է ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա երեկվա հարձակմանը։

Նա ասել է, որ ԱՄՆ-ի քայլը ավարտել է միակողմանի համաձայնագրերի դարաշրջանը։

«Միակողմանի համաձայնագրերի դարաշրջանն ավարտվել է։ Մենք ձեզ ասել ենք. պահեք ձեր խոսքը կամ վճարեք գինը։ Իրականությունը թակում է դուռը», – գրել է Ղալիբաֆը սոցիալական ցանցերում։

Գրառմանը զուգահեռ, Ղալիբաֆը կիսվել է ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի մի հատվածով, որտեղ նշվում է, որ Իրանը կհետևի համաձայնագրի պայմաններին, եթե ԱՄՆ-ն նույնպես ստանձնի իր պարտավորությունները։

Ձեր տեղեկության համար, ԱՄՆ-ն երեկ երեկոյան հարվածների նոր ալիք է սկսել Իրանի վրա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանի վրա հարվածները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Թեհրանը հարձակվել է Հորմուզի նեղուցում գտնվող տանկերի վրա և կրկին փակել այն։ ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել իրանական 140 ռազմական թիրախների, այդ թվում՝ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կայանների, կապի ցանցերի և ափամերձ հսկողության կայանների վրա։

Նմանատիպ