Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ. ԱՄՆ-ի ապատեղեկատվության գերատեսչությունն ասում է, որ Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, սակայն շուկան նավթի համար մեծ հավելավճար է սահմանել
ԱՄՆ-ի ապատեղեկատվության գերատեսչությունն ասում է, որ Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, սակայն շուկան նավթի համար մեծ հավելավճար է սահմանել,– այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Նրա խոսքով՝ նավթի գինը, նախապատերազմական մակարդակի համեմատ, բարձր է 35 դոլարով, իսկ ֆիզիկական շուկայի գնագոյացման համաձայն՝ 50 դոլարով։
«Այնպես որ, կամ շուկան է հիմար, կամ էլ ԱՄՆ-ի նարատիվներ տարածող մեքենան է կեղծում իրականությունը։ Նրանց համար, ովքեր հավատում են ԱՄՆ-ի վարկածին, Հորմուզում անվճար դոլարների «ապարատ» է դրված։ Գնացեք և վերցրեք»,- սոցիալական ցանցում գրել է Ղալիբաֆը։