Միխեիլ Սարջվելաձեն պաշտոնական այցով գտնվում է Թուրքմենստանում
Միխեիլ Սարջվելաձեն պաշտոնական այցով գտնվում է Թուրքմենստանում

Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Միխեիլ Սարջվելաձեն պաշտոնական այցով գտնվում է Թուրքմենստանում։ Տեղեկությունը տարածում է Առողջապահության նախարարությունը։

Նախարարությունից հայտնում են, որ նախարարը մասնակցում է «Խաղաղության և վստահության տարի. զարգացնում ենք միջազգային գործողությունները երեխաների համար» միջազգային համաժողովին, որի նպատակն է բարելավել երեխաների բարեկեցությունը և ամրապնդել միջազգային համագործակցությունը։

«Այցի ընթացքում Միխեիլ Սարջվելաձեն հանդիպել է Թուրքմենստանի փոխվարչապետի՝ գիտության, առողջապահության, կրթության, սպորտի և հանրային կապերի գծով Բայրամգյուլ Օրազդուրդիևայի, ինչպես նաև առողջապահության և բժշկական արդյունաբերության նախարար Միրատ Մամեդովի հետ։

Միխեիլ Սարջվելաձեն իր թուրքմեն գործընկերներին ներկայացրել է Վրաստանում իրականացվող բարեփոխումները, որոնք ուղղված են առողջապահական համակարգի ամրապնդմանը և մատչելիության բարելավմանը։ Քննարկվել են առողջապահության ոլորտում երկու երկրների միջև առկա համագործակցությունը, փորձի փոխանակման հեռանկարները, համատեղ ծրագրերը, ապագա համագործակցությունը։

Հանդիպմանը մասնակցել են Թուրքմենստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Սաբիաշվիլին և դեսպանատան ավագ խորհրդական Անդրո Կաչկաչիշվիլին»,- ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։