Միխեիլ Սարջվելաձեն հայտարարում է, որ համաներման մասին օրինագիծը չի նախատեսում այն հոդվածը, որով հետաքննություն է ընթանում Դավիթ գարեջիի գործով
Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, Միխեիլ Սարջվելաձեի հայտարարությամբ, համաներման մասին օրինագիծը չի նախատեսում այն հոդվածը, որով հետաքննություն է ընթանում Դավիթ գարեջիի գործով:
Այս մեկնաբանությամբ Սարջվելաձեն պատասխանել է լրագրողի հարցին. «Արդյո՞ք նախագծում ընդգրկված են քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնք ներառում են պետության առջև կատարված հանցագործությունը: Արդյո՞ք դա վերաբերում է այսպես կոչված՝ Գարեջիի գործով ձերբակալված անձանց:
«Որքանով ես գիտեմ, ինչ հոդվածով էլ ընթանում է հետաքննությունը, այդ հոդվածների մասին օրինագծում ոչինչ չի ասվում, հետևաբար, այդ հոդվածը չի դիտարկվում», – հայտարարել է Սարջվելաձեն: