Միխեիլ Սարջվելաձե. Մեր ընդդիմախոսներն առաջին անգամը չէ, որ վատ են արտահայտվում միջազգային գործընկերների ու դեսպանների հասցեին
Միխեիլ Սարջվելաձե. Մեր ընդդիմախոսներն առաջին անգամը չէ, որ վատ են արտահայտվում միջազգային գործընկերների ու դեսպանների հասցեին

Առաջին անգամ չէ, որ մեր ընդդիմախոսները մեր միջազգային գործընկերների և դեսպանների դեմ ասում են վատ արտահայտություններ, – այսպես է արձագանքել «Վրացական երազանք» կուսակցության անդամ Միխեիլ Սարջվելաձեն «Եվրոպական Վրաստանի» անդամ Սերգի Կապանաձեի հայտարարությանը, որ խելագարություն է, երբ հասարակությանը չենք կարող հայտնել բանակցությունների մանրամասները:

Ըստ Միխեիլ Սարջվելաձեի, նման խոսակցություններն արդարացված չեն ոչ քաղաքական, ոչ բարոյական, ոչ էլ էթիկական առումով:

«Մեր ընդդիմախոսներն առաջին անգամը չէ, որ վատ են արտահայտվում միջազգային գործընկերների ու դեսպանների հասցեին: Դա լավ չէ, և ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ սա լինի վրաց հասարակության պատասխանը այն դեսպաններին, ովքեր անխոնջ աշխատում էին մեր երկրի համար լավ որոշումներ կայացնելու համար: Դա, իհարկե, ոչ մի դեպքում արդարացված չէ՝ ոչ քաղաքական, ոչ բարոյական, ոչ էլ էթիկական առումով», – հայտարարել է Միխեիլ Սարջվելաձեն: