Միխեիլ Սարջվելաձե - Մարդը, ով առողջական խնդիրներ չունի և պատիժ ունի կրելու, պետք է լինի բանտում, Սաակաշվիլիի տեղափոխումը ճիշտ որոշում է
Միխեիլ Սարջվելաձե - Մարդը, ով առողջական խնդիրներ չունի և պատիժ ունի կրելու, պետք է լինի բանտում, Սաակաշվիլիի տեղափոխումը ճիշտ որոշում է

Վրաստանի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեի գնահատմամբ՝ Միխեիլ Սաակաշվիլիին կլինիկայից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը տրամաբանական և ճիշտ որոշում է։

Սարջվելաձեի խոսքով՝ առողջական խնդիրներ չունեցող կալանավորը պետք է իր պատիժը կրի բանտում։

«Ոչ ոք չի կարողանա հակափաստարկ բերել, թե ինչու չպետք է այս որոշումը կայացվեր և իրականացվեր։ Կարծում եմ՝ դա բացարձակապես նորմալ որոշում է։ Մարդը, ով առողջական խնդիրներ չունի և պատիժ է կրում, պետք է լինի բանտում, ինչպես բոլոր մյուս կալանավորների դեպքում է։ Ես չեմ հասկանում փորձերը, որպեսզի որևէ մեկը դրանում ինչ-որ բացասական բան տեսնի, որևէ թյուրըմբռնում գտնի կամ որևէ ակնարկ տարածի», – նշել է Սարջվելաձեն։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ՝ նոյեմբերի 12-ին, «Վիվամեդ» կլինիկայից տեղափոխվել է N12 քրեակատարողական հիմնարկ։