Միխեիլ Սարջվելաձե. Հունիսի 14-ը արյան դոնորների համաշխարհային օրն է, մեկ մարդու կողմից նվիրված արյունը կարող է փրկել երեք մարդու կյանք

12:03, 14.06.2025

Հունիսի 14-ը արյան դոնորների համաշխարհային օրն է, որի նպատակն է բարձրացնել իրազեկությունը անվտանգ արյան և արյան բաղադրիչների կարևորության և անհրաժեշտության վերաբերյալ։

Արյան դոնորների համաշխարհային օրվա կապակցությամբ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը միացել է հատուկ արշավին, որի շրջանակում կենտրոնի ներկայացուցիչներն արյուն են հանձնել՝ ամբողջությամբ անվճար։

Առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեի խոսքով՝ մեկ մարդու կողմից նվիրված արյունը կարող է փրկել երեք մարդու կյանք։

Արյան անվտանգության կարևորության մասին խոսել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Իրակլի Փուրցելաձեն։

Նրա խոսքով՝ 2011 թվականից երկրում գործում է Արյան անվտանգության պետական ծրագիր, որն ապահովում է արյան անվտանգ պաշարների ձևավորումը հետագա օգտագործման նպատակով։

Նշենք, որ ամեն տարի դոնորների թիվը ավելանում է, իսկ 2023-2024 թթ. ցուցանիշը գերազանցել է 62 000-63 000-ը։

Արյան անվճար դոնորների համաշխարհային օրը հաստատվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 2005 թվականին և նշվում է ամեն տարի։

Տեղեկատվությունը տարածում է Առողջապահության նախարարությունը։

Նմանատիպ