Միխեիլ Սաակաշվիլի. Մենք պետք է հաղթենք փողոցում
Միխեիլ Սաակաշվիլի. Մենք պետք է հաղթենք փողոցում

«Մենք պետք է հաղթենք փողոցում», – այս մասին գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սոցիալական ցանցում։

Սահակաշվիլու խոսքով՝ նա աջակցում է ութ ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությանը։

«Մենք ցանկանում ենք ընտրություններ, սակայն միայն անկախ խորհրդարանական ընտրություններ, որոնք անցնում են փողոցով։

Մնացած ամեն ինչը պարզապես ժողովրդի խաբեություն է։ Մենք պետք է հաղթենք փողոցում։ Ամբողջությամբ աջակցում եմ ութ կուսակցության հայտարարությանը», – գրել է Միխեիլ Սաակաշվիլին։

Ութ ընդդիմադիր կուսակցություն հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել տեղական ինքնակառավարման ընտրություններին, ինչից հետո Էլենե Խոշտարիան և Գեդևան Փոփխաձեն դադարեցրել են հացադուլը։