Միխեիլ Սահակաշվիլի. Լիովին ամոթալի է, որ «Միջազգային թափանցիկություն – Վրաստանը» ինձ չներառեց քաղբանտարկյալների ցանկում, հուսով եմ՝ կհայտնվեն նաև ազնիվ հասարակական կազմակերպություններ, որոնք ձայն կբարձրացնեն այս անարդարության դեմ

22:40, 22.07.2026

«Լիովին ամոթալի կերպով «Վրացական Թրանսփարենսի Ինթերնեշնլը», իմ գերության հինգերորդ տարում, ինձ չներառեց քաղբանտարկյալների ցուցակում։ Իրականում դա ինձ ոչ մի րոպե չզարմացրեց։ Հենց վրացական ոչ կառավարական հատվածն է մեծ ավանդ ունեցել իմ բարեփոխչական կառավարության վարկաբեկման և Իվանիշվիլուն իշխանության բերելու գործում։ Այսքան տարի այս գործիչները լիովին անամոթաբար ոչ մի պատասխանատվություն չեն ստանձնում դրա համար, ավելին՝ մինչ օրս ինձ են մեղադրում Իվանիշվիլուն իշխանության բերելու մեջ»,— այս մասին սոցիալական ցանցում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Ինչպես նշում է Սաակաշվիլին, հենց այս լռությամբ ոչ կառավարական կազմակերպությունները մեծ ավանդ ունեն բռնապետության ձևավորման գործում։

«Լավ, ենթադրենք այսքան տարի աչք էիք փակում և չէիք հասկանում, որ русական (ռուսական) ռեժիմ բերեցիք։ Մի՞թե վերջին երկու տարին բավարար չէր, որպեսզի ազատվեիք Սաակաշվիլիի բարդույթից և գոնե հիմա ընդունեիք, որ գլխավոր քաղբանտարկյալը և ռեժիմի ու Ռուսաստանի համար գլխավոր խնդիրը հենց ե՛ս եմ։

Այս ոչ կառավարական կազմակերպությունները հայտարարում են, թե քաղաքականությունը պետք է թարմանա, իսկ դրանց ղեկավարները չգիտես ինչու 15-20 տարի բազմել են այս կազմակերպությունների ղեկավար պաշտոններում՝ իրենց լավ կյանքով։ Հենց այդ պատճառով դուք ժողովրդի մեջ ոչ մի հեղինակություն չունեք, ժողովուրդը ձեզ համարում է անանկեղծ, անարդյունավետ դրամաշնորհակերներ (գրանտակերներ)։

Եվ ինչպե՞ս ստացվեց, որ Եվրոպայի խորհուրդը, որին դուք հղում եք անում, իր բազմաթիվ բանաձևերում ինձ անվանում է քաղբանտարկյալ և Պուտինի անձնական կալանավոր, նույնը վերաբերում է Եվրոպարլամենտին և «Amnesty International»-ին, իսկ դուք ինձ չեք ընդգրկում նույն կատեգորիաներում։

Ձայն չհանեցիք ընդդիմության մասսայական քաղաքական հետապնդումների մասին «քոցերի» (Վրացական երազանքի) առաջին իսկ տարիներից, գովաբանում էիք «դատական բարեփոխումների մի քանի ալիքները»։ Ձայն չհանեցիք 2018 թվականի նախագահական ընտրություններում բռնությունների և մասսայական կաշառման, 2020 թվականի կեղծումների մասին։

Հենց ձեր այս լռությամբ մեծ ավանդ ունեք բռնապետության ձևավորման գործում և, ի դեպ, «բռնապետություն» բառի օգտագործումից մինչ օրս ցուցադրաբար խուսափում եք։

Քանի դեռ չեք ընդունել ձեր պատասխանատվությունը ևս այսօր ստեղծված իրավիճակում, քանի դեռ չեք ընդունել ձեր իսկ սխալները, այդ թվում՝ հիմա իմ նկատմամբ թույլ տրված հանցավոր սխալը, թե իբր ես իրոք պիջակներ գնելու համար եմ գերության մեջ և հիմա ինձ չեն դատում քաղաքական հայտարարության համար, քանի դեռ դա չեք արել, դուք Վրաստանում ոչ մի լուրջ դեր չեք կարող խաղալ։

Խնդրում եմ բոլոր արդարամիտ մարդկանց՝ արժանի պատասխան տալ այս կեղծ «Թրանսփարենսիին», ամո՛թ նրանց։

Հ.Գ. «Թրանսփարենսին» նոր պարզաբանում է արել, թե քաղբանտարկյալների ցուցակում ներառել ենք միայն նրանց, ովքեր նստած են հայտարարությունների և ակցիաների պատճառով։

Այստեղ էլ են ստում, ինձ հիմա հենց իմ հայտարարության և ակցիաներին դուրս գալու կոչերի համար են դատում «սաբոտաժի գործով», բայց դա նրանց գիտակցաբար վրիպել է։ Հույս ունեմ՝ կհայտնվեն ազնիվ ոչ կառավարականներ ևս, որոնք ձայն կբարձրացնեն այս անարդարության դեմ»,— գրում է Միխեիլ Սաակաշվիլին։

Նմանատիպ