Միխեիլ Սաակաշվիլին Պետրո Պորոշենկոյին և առաջարկել բանակցել տեսախցիկների առջև

17:13, 17.12.2017

Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին բողոքի ցույցի ժամանակ դիմել է ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին և առաջարկել բանակցել  տեսախցիկների առջև:

Ինչպես նշել է Սաակաշվիլին, հանդիպմանը կքննարկվի միայն մեկ հարց՝ կոռուպցիայի դեմ պայքարը:

«ՈՒկրաինան ունի մեծ ապագա և մենք բոլորս պետք է խուսափենք արյունահեղությունից, սակայն բարիգների հետ պայմանավորվածության չենք հասնելու և չենք հանդուրժելու կոռուպցիային: Մենք կուլիսներում չենք բանակցելու այլ կբանակցենք տեսախցիկների առջև: Ցավոք վերջին տարիներին ետխորհրդային երկրներում հաղթում են օլիգարխները և մենք բոլորս պետք է պայքարենք դրա դեմ»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք, Կիևում այս րոպեներին ընթանում է բողոքի ցույց, որի ընթացքում ցուցարարները պահանջում են ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի պաշտոնաթողություն և Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ հարցուցված քրեական գործերի չեզոքացում:

 

Նմանատիպ