Միխեիլ Սաակաշվիլին ապրիլի մեկին պատրաստվում է մեկնել Ուկրաինա և հայտարարում է, որ արդեն գնել է տոմսը
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին պատրաստվում է ապրիլի մեկին վերադառնալ Ուկրաինա: Այս մասին նա տեղեկացրել է ուկրաինական «Գորդոն» օնլայն-հրատարակությանը:
Միխեիլ Սաակաշվիլու խոսքով, Ուկրաինա կերադառնա այն բանից հետո, երբ մարտի 31-ին նախատեսված նախագահական ընտրությունների արդյունքում Պետրո Պորոշենկոն չի անցնի երկրորդ փուլ: Ինչպես նշել է Օդեսայի նախկին նահանգապետը, Ուկրաինա է մեկնելու Լեհաստանից:
«Նախատեսում եմ մեկնել Բորիսպոլ: Այս տոմսը գնել եմ, քանի որ վստահ եմ, որ Պորոշենկոն չի անցնի երկրորդ փուլ: Իսկ, երբ նա չանցնի երկրորդ փուլ, վստահ եմ, ոչ մի սահմանապահ չի կատարի նրա հրամանը»,- հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին:
Միխեիլ Սաակաշվիլու հայտարարությամբ, ինքը հավատում է, որ Ուկրաինայի ապագան առանց Պետրո Պորոշենկոյի է:
Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայից Լեհաստան էին արտաքսել 2018 թվականին: Այժմ, նա բնակվում է Նիդերլանդներում: