Միխեիլ Սաակաշվիլին աջակիցների հետ միասին Լյեժ քաղաքում անց է կացնելու հավաք
Միխեիլ Սաակաշվիլին աջակիցների հետ միասին Լյեժ քաղաքում անց է կացնելու հավաք

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, այսօր աջակիցների հետ միասին, Բելգիայի Լյեժ քաղաքում անց է կացնելու «միասին տանը» կարգախոսով հավաք:

Կազմակերպիչների խոսքերով, Լյեժում այսօր հավաքվելու են աշխարհի տարբեր քաղաքներից վրացիներ:

Ինչպես ասված է Միխեիլ Սաակաշվիլիի և նախագծի էջում, Լյեժում հավաքվածները քննարկելու են այլընտրանքային կառավարություն ստեղծելու հարցը:

Միխեիլ Սաակաշվիլիի միջոցառումը սկսվելու է Թբիլիսիի ժամանակով ժամը 20:00-ին:

Ինչպես Բելգիայից փոխանցում է առաջին ալիքի լրագրողը, Լյեժ են այցելելու նաև ազգային շարժման անդամները Վրաստանից:

Հանդիպման կազմակերպիչներն են Գիորգի Սիգուան և «միասին տանը» շարժումը: