Թբիլիսիի Կոստավա փողոցում գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի Նախագահական գրադարանում հրդեհ է բռնկվել:
Տեղում մոբիլիզացվել է հրշեջ-փրկարարական ծառայության չորս խումբ:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնեցին Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ներկայացուցիչները, գրասենյակի սարքավորումները այրվում էին 15 մ2 տարածքում:
Այս պահի դրությամբ հրդեհը վերացրել են: