Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները Կիևում անց են կացնում բողոքի ցույց
Կիևում տեղի է ունենում բողոքի ցույց: Ցույցին մասնակից Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները պահանջում են ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի պաշտոնաթողությունը:
Սա արդեն երկրորդ ցույցն է, որ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները անց են կացնում առանց նրա ներկայության:
Հիշեցնենք, Միխեիլ Սաակաշվիլիին փետրվարի 12-ին արտաքսել են Լեհաստան: Այս պահին նա գտնվում է Նիդեռլանդներում:
«Նոր ուժերի շարժում» կուսակցության աջակիցները Կիևից բացի բողոքի ցույցեր են անցկացնում նաև ՈՒկրաինայի այլ քաղաքներում: ՈՒկրաինական մամուլի լրատվությամբ, մայրաքաղաքում մոբիլիզացված է մոտ 3000 իրավապահ:
Հեղինակ -
Edgar Barsegyan