Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությանը ուշադրություն չենք դարձնում, քանի որ դա մեզ համար արդիական չէ. Բադրի Ջափարիձե

17:09, 15.11.2020

Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությանը ուշադրություն չենք դարձնում, քանի որ դա մեզ համար արդիական չէ, ընդդիմության միասնությունը չի վտանգվում,- այս մասին «Լելո» կուսակցության գրասենյակում հայտարարել է «Լելոյի» առաջնորդներից մեկը, Բադրի Ջափարիձեն:

Ջափարիձեի խոսքով,, ընդդիմությունն ունի իր սեփական ծրագրերը, որոնց հետ Սահակաշվիլին ոչ մի կապ չունի:

«Մենք չենք քննարկելու Սաակաշվիլիի հայտարարություններն այս ձևաչափով, և ես ձեզ կասեմ, որ մենք չենք կարևորում այդ հայտարարությունները, քանի որ դրանք մեզ համար կարևոր չեն: Մեզ համար կարևոր են երկրում առկա գործընթացները և նոր ընտրություններ պահանջող ընդդիմադիր կուսակցությունների միասնությունը: Մենք ունենք մեր հարցերը, որոնց հետ Սաակաշվիլին ոչ մի կապ չունի: Հնարավոր չէ մեկը ազդի դրանց, ով գտնվում է Վրաստանից դուրս: Մենք տեղին չենք համարում որևէ նշանակություն տալ այս հայտարարություններին, ես չեմ հետևում: Ընդդիմության միասնությանը ոչ մի վտանգ չի սպառնում: Կարող են լինել տարբեր դիրքորոշումներ, սակայն դա չի ազդի ընդդիմության միասնության վրա, դա ամուր միասնություն է»,- հայտարարել է Ջափարիձեն:

Նմանատիպ