Միխեիլ Սաակաշվիլիի գործին պետք է նայենք, ոչ թե ճաշակի համաձայն, այլ պետական շահերից ելնելով, օրենքի սահմաններում. Սոփո Կիլաձե
Միխեիլ Սաակաշվիլիի գործին պետք է նայենք, ոչ թե ճաշակի համաձայն, այլ պետական շահերից ելնելով, օրենքի սահմաններում,-այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Սոփո Կիլաձեն, ով արձագանքել է ՈՒկրաինայի և Վրաստանի հետաքննչական մարմինների ներկայացուցիչների միջև կայացած հանդիպմանը:
Կիլաձեի խոսքերով, այն պարտավորությունները, որը ունի պետությունը քրեականության դեմ պայքարում, պետք է օգտագործի բոլորի նկատմամբ:
«Անթույլատրելի է որևէ մեկին առանձնացնենք որևէ նշանով: Պետք է անենք այն, ինչը մեզ պարտավորեցնում է օրենքը: Ցավոք ծանոթ չեն գործի մանրամասների հետ: Սաակաշվիլիի գործին պետք է նայենք, ոչ թե ճաշակի համաձայն, այլ պետական շահերից ելնելով, օրենքի սահմաններում: Այս կոնկրետ դեպքում դատարանը կայացրել է իր որոշումը և պետք է շարժվենք դատարանի որոշման համաձայն, այլ ոչ թե նրա համաձայն՝ թե ով է դուր գալիս «Վրացական Երազանք»-ին, կամ դուր չի գալիս»,-ասել է Կիլաձեն:
ՈՒկրաինայի գլխավոր դատախազության վեբ կայքում տեղադրված հայտարարության համաձայն, հունվարի 12-ին Կիևում ՈՒկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գիորգի Գոգաձեի հետ: Հանդիպման մասին հայտարարություն է տարածել նաև Վրաստանի գլխավոր դատախազությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan