Գլխավոր դատախազությունը Գիորգի Գոգաձեի և Յուրի Լուցենկոյի հանդիպման կապակցությամբ տարածել է հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Գիորգի Գոգաձեի և Յուրի Լուցենկոյի հանդիպման կապակցությամբ տարածել է հայտարարություն

Վրաստանի գլխավոր դատախազությունը Գիորգի Գոգաձեի ՈՒկրաինա կատարած այցի կապակցությամբ տարածել է պաշտոնական լրատվություն:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գիորգի Գոգաձեն պաշտոնական այցով գտնվում էր ՈՒկրաինայում, որտեղ հանդիպում է ունեցել ՈՒկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի հետ:

«Կողմերը հանդիպմանը քննարկել են երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Վրաստանի դատախազությունը սերտ հարաբերություններ ունի ՈՒկրաինայի գլխավոր դատախազության հետ և այդ կապերը գնալով խորանում են»,-ասված է հայտարարության մեջ: