Միխեիլ Սաակաշվիլի. Ես և իմ ընկերները կտրականապես մերժում ենք բռնի գործողությունները, մեր նպատակն է ստեղծել լայն բողոքի ճակատ և փոխել կառավարությունը խաղաղ գործողությունների միջոցով
Միխեիլ Սաակաշվիլի. Ես և իմ ընկերները կտրականապես մերժում ենք բռնի գործողությունները, մեր նպատակն է ստեղծել լայն բողոքի ճակատ և փոխել կառավարությունը խաղաղ գործողությունների միջոցով

Ես և իմ զինակից ընկերները կտրականապես մերժում ենք ցանկացած բռնի գործողություն։ Մեր նպատակն է ձևավորել առավել լայնածավալ բողոքի ճակատ և հարձակողական, սակայն խաղաղ գործողություններով փոխել իշխանությունը, – այս մասին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին գրում է սոցիալական ցանցում։

Ինչպես նշում է Սաակաշվիլին, բոլորը, ովքեր քարոզում են այլ բան, Իվանիշվիլիի ուղարկած կամ սադրիչ են։

«Ստացա ճշգրիտ տեղեկություն․ Իվանիշվիլիի մաֆիոզային ԱԱԾ-ն պատրաստվում է նոր մեծ սադրանքի՝ մեղադրել «Միացյալ ազգային շարժմանը», հատկապես Լևան Խաբեիշվիլիին, զինված հեղաշրջման փորձի մեջ, ձերբակալել ղեկավարության մեծ մասին և մեղադրել պետական հեղաշրջման համար։ Դրա համար կօգտագործի կեղծիքի ժամանակակից մեթոդներ։ Կտրականապես հայտարարում եմ, որ ես և իմ զինակից ընկերները կտրականապես մերժում ենք ցանկացած բռնի գործողություն։

Մեր նպատակն է ձևավորել առավել լայնածավալ բողոքի ճակատ և հարձակողական, սակայն խաղաղ գործողություններով փոխել իշխանությունը։ Բոլորը, ովքեր քարոզում են այլ բան, կամ Իվանիշվիլիի ուղարկած են, կամ պարզապես սադրիչ», – գրում է Միխեիլ Սաակաշվիլին։