Միխեիլ Սաակաշվիլի. «Ընդդիմության մեջ ոմանք ասում են՝ Սաակաշվիլին միանձնյա առաջնորդություն է ուզում, ո՞վ է ձեզ խանգարել դառնալ առաջնորդ: Դուք շատ կտրված եք իրականությունից, գուցե վերագործարկե՞ք ձեր հռետորաբանությունը»
Միխեիլ Սաակաշվիլի. «Ընդդիմության մեջ ոմանք ասում են՝ Սաակաշվիլին միանձնյա առաջնորդություն է ուզում, ո՞վ է ձեզ խանգարել դառնալ առաջնորդ: Դուք շատ կտրված եք իրականությունից, գուցե վերագործարկե՞ք ձեր հռետորաբանությունը»

«Ընդդիմության մեջ ոմանք ասում են՝ Սաակաշվիլին միանձնյա առաջնորդություն է ուզում, մենք դա թույլ չենք տա։ Իսկ ո՞վ ձեզ խանգարեց առաջնորդ դառնալ», – այս մասին սոցիալական ցանցում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Սաակաշվիլին ընդդիմության ներկայացուցիչներին կոչ է անում «վերբեռնել հռետորաբանությունը»:

«Քոցերը (իշխող կուսակցության անդամները) այս ամբողջ ընթացքում ուրիշ ոչինչ չեն անում. ինչ-որ սուտ են տարածում ու ուրիշներին հավատացնում, ընթացքում էլ իրենք են սկսում հավատալ դրան։ Հիմա էլ ընդդիմության մեջ ոմանք ասում են. «Սաակաշվիլին միանձնյա առաջնորդություն է ուզում, մենք դա թույլ չենք տա, ժողովո՜ւրդ…»։ Սպասեք, իսկ ո՞վ ձեզ խանգարեց առաջնորդ դառնալ։ Սաակաշվիլին, ում թույլ չեն տալիս շփվել ժողովրդի հետ, արդեն դուրս է եկել բանտի՞ց, ձեզ այնտեղ փակե՞լ է ու հիմա ձեզ թույլ չի տալիս ժողովրդի հետ հանդիպե՞լ, թե՞ ինչպես է ձեր գործը։ Սաակաշվիլին, ով հեռուստատեսությամբ ելույթ ունենալու հնարավորություն չունի, բանտից ձեզ համար փակե՞լ է եթերում խելացի խոսելու հնարավորությունը։ Թե՞ դա էլ է իմ մեղքը, որ դուք վերածվել եք պոլիտիկանների ու հեռուստաեթերը լրացնող սովորական «խոսող գլուխների»։

Դուք շատ կտրված եք իրականությունից, և գուցե վերբեռնեք ձեր հռետորաբանությունը, թե չէ այս ընթացքում ժողովուրդը շատ է զարգացել, արհեստական բանականությունն էլ արդեն հասել է ձեզ, ու այլևս այնպես «մութ» չէ, ինչպես 2012-ին էր», – գրում է Միխեիլ Սաակաշվիլին։