Միխեիլ Սաակաշվիլի. Ցանկանում եմ ասել «քոցերին»՝ ձեր հարցերը լուծելու ենք

17:50, 28.09.2026

Ցանկանում եմ «քոցերին» (Վրացական երազանքի կողմնակիցներին) ասել, լռելյայն եմ ուզում ասել, թող շուրթերս կարդան՝ ձեր հարցերը լուծելու ենք, վերջացած եք․ այս մասին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է այսօրվա դատական նիստում։

Միխեիլ Սաակաշվիլին դատական նիստում իր ելույթի տեսանյութը հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում։

Սաակաշվիլիի խոսքով՝ բռնապետությունն անպայման կտապալվի, և դա անխուսափելի փաստ է։

«Ես ոչ մեկին չեմ կոչ անում տապալել իշխանությունը, ահռելի քանակությամբ մարդկանց են ձերբակալել այդ կոչով։ Պարզապես հայրաբար ասում եմ ձեզ՝ որքան մարդ էլ բանտարկեք, ովքեր տապալման կոչ են անում, դա ոչինչ չի փոխի։ Սա ասում եմ ձեզ որպես անխուսափելի փաստ։ Բռնապետությունն անպայման կտապալվի, և դա շատ շուտով տեղի կունենա»,- նշել է Միխեիլ Սաակաշվիլին։

Նմանատիպ