Միխեիլ Սաակաշվիլի. Այսօրվա հանրահավաքի ցրումը սպասելի էր, սրա պատասխանն ավելի շատ կազմակերպվածությունն է, ավելի շատ մարդաշատությունը

18:54, 19.11.2024

Այսօրվա հանրահավաքի ցրումը սպասելի էր: Պարզապես ահաբեկելու նպատակով փողոց են դուրս բերել ավելի շատ ոստիկաններ, քան անհրաժեշտ է,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Սաակաշվիլիի խոսքով, սրա պատասխանն ավելի շատ կազմակերպվածությունն է, ավելի շատ մարդաշատությունը։

«Եվրամիությունը եւս աննախադեպ որոշում կայացրեց եւ հայտարարեց կառավարությանը հատկացվող գումարները քաղաքացիական հասարակությանը վերահղելու մասին։

Հիմա դա կախված է վրաց ժողովրդի կազմակերպվածությունից ու ուժից, և ես վստահ եմ, որ ամեն ինչ կստացվի»,- ասում է Միխեիլ Սաակաշվիլին։

Նմանատիպ