Միխեիլ Սաակաշվիլի․ — Ընդդիմությունը վերածվել է «երկրորդ ձեռքի» ընդդիմության, իսկ ո՞ւմ է պետք second-hand որևէ բան։ Նույնիսկ Միջազգային հանրապետական ինստիտուտն է նրանց ասել, որ իրենց միակ հնարավորությունը Սաակաշվիլիի հետ միավորվելն է
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սոցիալական ցանցերում գրառում է կատարել՝ նշելով, որ, ըստ հենց «Վրացական երազանք»-ի անցկացրած հետազոտության, իր ընտրական վարկանիշը հավասարվել է Իվանիշվիլիի և Կոբախիձեի վարկանիշին։
Ավելին, Սաակաշվիլին պնդում է, որ ընդդիմությունը փաստացի վերածվել է «երկրորդական»՝ «երկրորդ ձեռքի» ընդդիմության։
«Կարևոր նորություն։ «Երազանք»-ի [«Վրացական երազանք»-ի] ճամբարի անցկացրած վերջին հարցման համաձայն՝ 2012 թվականից ի վեր առաջին անգամ իմ ընտրական վարկանիշը հավասարվել է Իվանիշվիլիի և Կոբախիձեի ցուցանիշներին։
Ե՛վ ինձ, և՛ նրանց վերագրվում է 35–36%։ Ոչ մի այլ կուսակցության չի հաջողվում հաղթահարել 3%-ի շեմը։ Սա հետևանքն է այն բանի, որ ընդդիմությունը որոշեց առաջնահերթությունը տալ ոչ թե բռնապետության դեմ հաստատակամ պայքարին, այլ՝ *ինձ* հակադրվելուն։ Արդյունքում նրանք վերածվել են երկրորդական՝ «երկրորդ ձեռքի» ընդդիմության։ Իսկ ո՞ւմ է պետք «երկրորդ ձեռքի» որևէ բան։
Նույնիսկ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) նրանց ասել է, որ իրենց «միակ հնարավորությունը Սահակաշվիլիի հետ միավորվելն է»»,- գրում է Միխեիլ Սաակաշվիլին։