Միխեիլ Կավելաշվիլին հանդիպել է Թուրքմենստանի արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի հետ
Վրաստանի նախագահ Միխեիլ Քավելաշվիլին հանդիպել է Թուրքմենստանի արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի հետ, որը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական և տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև ապագա համագործակցության խորացման հնարավորությունները տարբեր ոլորտներում։
Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարին՝ Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության համար։
Ինչպես նշել է Միխեիլ Քավելաշվիլին հանդիպման ժամանակ, Վրաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական և մշակութային ուղղություններով։
«Մենք պատրաստ ենք խորացնել երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական և մշակութային ուղղություններով և մեր ներդրումն ունենալ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների ներուժի ավելի լավ օգտագործման և մեր երկրների համար բարեկեցության ապահովման գործում, ինչը, իր հերթին, կխթանի արդար և խաղաղ բազմաբեւեռ միջազգային կարգի ձևավորմանը», – հայտարարել է Վրաստանի նախագահը։
Տեղեկությունը տարածել է Վրաստանի նախագահի աշխատակազմը։