Միխեիլ Կավելաշվիլին հանդիպել է Սլովակիայի փոխվարչապետ Դենիսա Սակովային
Միխեիլ Կավելաշվիլին հանդիպել է Սլովակիայի փոխվարչապետ Դենիսա Սակովային

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ուղեկցող պատվիրակության հետ միասին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության փոխվարչապետ Դենիսա Սակովային։ Այս մասին տեղեկատվություն է տարածում նախագահի աշխատակազմը։

Աշխատակազմի փոխանցմամբ՝ հանդիպմանը ընդգծվել է Վրաստանի և Սլովակիայի Հանրապետության միջև տարբեր ոլորտներում առկա երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։

«Առանձնակի շեշտադրում է կատարվել ոլորտային համագործակցության և առևտրատնտեսական ուղղությամբ առկա ներուժի վրա։ Միևնույն ժամանակ, հանդիպմանը խոսվել է աշխարհում ընթացող քաղաքական գործընթացների և երկրների առջև ծառացած մարտահրավերների մասին։ Ուշադրություն է հրավիրվել «Միջին միջանցքի» կարևորությանը և Վրաստանի դերին։ Անդրադարձ է կատարվել նաև Վրաստան-Եվրամիություն հարաբերություններին»,- ասված է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։