Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահի հետ

14:11, 01.07.2025

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Սուլխան Թամազաշվիլիի հետ։

Աջարիայի կառավարության տանը կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Խոսվել է նաև զբոսաշրջային սեզոնի ընթացքի և այս ուղղությամբ իրականացվող նոր նախագծերի մասին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Աջարիայի առջև ծառացած մարտահրավերները և դրանց լուծման ուղիները։

Միխեիլ Ղավելաշվիլին Սուլխան Թամազաշվիլիից տեղեկություններ է լսել իր ապագա ծրագրերի մասին և կրկին մաղթել հաջողություններ պատասխանատու պաշտոնում։

Նմանատիպ