Միխեիլ Ղավելաշվիլի - Շնորհավորում եմ Անդրեյ Բաբիշին և նրա կուսակցությանը Չեխիայի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, որը կարևոր քայլ է ոչ միայն Չեխիայի, այլև ամբողջ Եվրոպայի համար
«Ցանկանում եմ անկեղծորեն շնորհավորել Անդրեյ Բաբիշին և «ANO» շարժմանը Չեխիայի խորհրդարանական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ», – X սոցիալական ցանցում գրել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին։
Միխեիլ Ղավելաշվիլին նշել է, որ Վրաստանը պատրաստ է խորացնել երկկողմ հարաբերությունները Չեխիայի հետ։
«Ցանկանում եմ անկեղծորեն շնորհավորել Անդրեյ Բաբիմին և «ANO» շարժմանը Չեխիայի խորհրդարանական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ, որը կարևոր քայլ է ոչ միայն Չեխիայի, այլև ամբողջ Եվրոպայի համար։ Նա իսկական հայրենասեր է, և ես մաղթում եմ, որ նրա ղեկավարությամբ Չեխիան ավելի ուժեղանա և զարգանա չեխ ժողովրդի բարօրության համար։ Վրաստանը պատրաստ է խորացնել երկկողմ հարաբերությունները Չեխիայի հետ», – նշել է Վրաստանի նախագահը։