Միխեիլ Ղավելաշվիլի - Մենք ողջունում ենք նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաձեռնությունը, ինչպես նաև Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը շուտով դադարեցնելու նրա ջանքերը
Մենք ողջունում ենք նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության նախաձեռնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ինչպես նաև նրա ջանքերը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արյունալի պատերազմը շուտափույթ ավարտելու համար, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում իր ելույթում ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին։
Ղավելաշվիլիի խոսքով՝ Վրաստանը միշտ աջակցել և ակտիվորեն աշխատել է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն հաստատելու համար։
«Հիմնվելով այն փաստի վրա, որ մենք խորապես հասկանում ենք խաղաղության կարևորությունը, Վրաստանը նպաստում է Հարավային Կովկասի տարածաշրջանի վերափոխմանը և փորձում է այն հակամարտությունների տարածաշրջանից վերածել քաղաքակրթությունների միջև երկխոսության և տնտեսական բարգավաճման տարածքի։ Մենք ողջունում ենք նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության նախաձեռնությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև նրա ջանքերը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արյունալի պատերազմը որքան հնարավոր է շուտ ավարտելու համար։ Վրաստանը միշտ աջակցել և ակտիվորեն աշխատել է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն հաստատելու, ինչպես նաև հարևանների միջև փոխադարձ վստահության և համագործակցության խորացման համար։ Դարեր շարունակ մեր երկիրը եղել է քաղաքակրթությունների խաչմերուկ և տարբեր մշակույթների միջև երկխոսության տարածք։ Այսօր Վրաստանը վերականգնում է իր պատմական գործառույթը», – ասել է Միխեիլ Ղավելաշվիլին։