Միխեիլ Կավելաշվիլի. Ամերիկյան «Ֆարա»-ի նման օրենքը ռուսական անվանելն այլևս տեղին չէ, այն ծիծաղելի է դարձել, շատ երկրներ քննարկում են նման օրենք ընդունելու հնարավորությունը
Միխեիլ Կավելաշվիլի. Ամերիկյան «Ֆարա»-ի նման օրենքը ռուսական անվանելն այլևս տեղին չէ, այն ծիծաղելի է դարձել, շատ երկրներ քննարկում են նման օրենք ընդունելու հնարավորությունը

«Այսօր բազմաթիվ երկրներ մտածում են, ինչպես մենք, ամերիկյան «FARA»-ի նման օրենք ընդունելու մասին՝ ելնելով իրենց երկրի անվտանգությունից», – այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։

Նրա խոսքով, երբ որոշ պատգամավորներ կամ դեսպաններ ուղղակի ստիպում են, որ օրենքը նույնիսկ չքննարկվի, հենց դա է հակաեվրոպական մոտեցում։

«Ռուսական, ռուսականից, ռուսականով… այս գոչյուններն արդեն մարում են, նույնիսկ ծիծաղելի են դարձել։ Մեր հասարակությունն արժանի է ավելիին։ Երբ հավակնում ես անդամակցել Եվրամիությանը, նույնքան էլ իրավունք ունես հարցեր բարձրացնելու։ Երբ որոշ պատգամավորներ կամ դեսպաններ ստիպում են, որ օրենքը նույնիսկ չքննարկվի, հենց դա է հակաեվրոպական վերաբերմունք։ Խորհրդարանի անդամի կողմից նախաձեռնված օրենքը պետք է քննարկվի։ Եթե հնարավոր չէ մտնել բանավեճի մեջ, ապա չես կարող դրան կոչել «ռուսական» կամ «հակաեվրոպական»։ Մեր հասարակությունը շատ ավելի պատրաստ է, քան այս մոտեցումները», – հայտարարել է Միխեիլ Կավելաշվիլին։