Միխեիլ Ջանելիձեն ՎՈՒԱՄ-ի խորհրդարանային վեհաժողովին ամփոփել է կազմակերպության 20-ամյա աշխատանքը
Միխեիլ Ջանելիձեն ՎՈՒԱՄ-ի խորհրդարանային վեհաժողովին ամփոփել է կազմակերպության 20-ամյա աշխատանքը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն խոսքով ելույթ է ունեցել ՎՈՒԱՄ-ի խորհրդարանային վեհաժողովի շրջանակներում: Նախարարը ամփոփել է կառույցի 20-ամյա աշխատանքը և Վրաստանի նախագահության ժամանակաշրջանը:

Ջանելիձեի խոսքերով ՎՈՒԱՄ-ը դարձել է լիիրավ տարածաշրջանային կազմակերպություն և առանձնահատուկ էր այս կազմակերպության ժամանակաշրջանը Վրաստանի նախագահության օրոք: Նրա խոսքերով այս ժամանակահատվածում տեղի են ունեցել բարձրաստիճան միջոցառումներ, ՎՈՒԱՄ-ի անդամ երկրների վարչապետերի և արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ:

Այսօր Վրաստանի խորհրդարանը հյուրընկալում է ՎՈՒԱՄ-ի հերթով 10-րդ հոբելյանական նստաշրջանը: