Միխեիլ Ջանելիձեն մասնակցել է «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ գլոբալ դաշինքի մինիստերիալին
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն մասնակցել է «Իսլամական Պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ գլոբալ դաշինքի մինիստերիալին, որը անց է կացվել Քուվեյթում:
Մինիստերիալի աշխատանքային նստաշրջանին ելույթ ունենալիս Միխեիլ Ջանելիձեն շնորհավորել է դաշինքի անդամ երկրներին հաջող քարոզարշավի առթիվ և հաստատել է Վրաստանի, որպես դաշինքի անդամ երկրի հետագա պատրաստակամությունը, գլոբալ անվտանգության ապահովման և ահաբեկչության դեմ պայքարում:
Միխեիլ Ջանելիձեն ներկաներին ծանոթացրել է Վրաստանի կառավարության, միջազգային ահաբեկչության դեմ երկրի ներսում պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումների հետ: Նա ընդգծել է Վրաստանի տարածքում էջնիկ ոչվրացիներով բնակեցված տարածաշրջաններում կառավարության կողմից իրականացվող նախագծերը, որոնք այդ մարդկանց հնարավորություն են տալիս ինտեգրվել երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքին:
Ինչպես նշել է նախարարը, սոցիալական ինտեգրումը, կրթական հնարավորությունների ձեռնհասությունը և ինկլյուզիվ հասարակությունը, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի լավագույն միջոցներն են:
Գլոբալ դաշինքի մինիստերիալը բացվել է Քուվեյթի արտաքին գործերի նախարար, շեյխ Սաբահ Խալիդ Ալ-Համադ Ալ-Սաբահի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ողջույնի խոսքով: Մասնակիցները քննարկել են Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիայի կողմից իրականացրած գործողությունները և ապագա պլանները: Մինիստերիալին ներկա են եղել նաև Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրամիության և դաշինքի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները:
Հեղինակ -
Edgar Barsegyan