Միխեիլ Ջանելիձեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի հետ քննարկել է Արչիլ Տատունաշվիլիի հարցը
Միխեիլ Ջանելիձեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի հետ քննարկել է Արչիլ Տատունաշվիլիի հարցը

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի հետ քննարկել է Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակը:

Արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ, Ջանելիձեն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Արչիլ Տատունաշվիլիի մահվան փաստին և ընդգծել միջադեպի կապակցությամբ միջազգային համադաշնության և ՄԱԿ-ի համապատասխան արձագանքելու նշանակությունը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարը Անտոնիո Գուտիերեշին մանրամասն լրատվություն է փոխանցել միջադեպի կապակցությամբ և նշել, որ Գիգա Օթխոզորիայի սպանությունից հետո սա հերթական փաստն է, որը մեկ անգամ ևս հաստատում է, որ Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում մարդու իրավունքների պաշտպանությունը կանգնած է լուրջ վտանգի առջև:

Իր հերթին Գուտիերեշը նշել է, որ քաջածանոթ է Վրաստանի բռնազավթված տարածքներում ստեղծված իրավիճակին: