Միխեիլ Ջանելիձեն հանդիպել է մարդու իրավունքների հարցերով, ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ Ալ-Հուսեինի հետ
Միխեիլ Ջանելիձեն հանդիպել է մարդու իրավունքների հարցերով, ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ Ալ-Հուսեինի հետ

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հանդիպել է մարդու իրավունքների հարցերով, ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ Ալ-Հուսեինի հետ:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության լրատվությամբ, հանդիպմանը կողմերը առանձնահատուկ ուշադրություն են դարձրել մարդու իրավունքների պաշտպանության և անվտանգության տեսանկյունից, Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում գոյություն ունեցող իրավիճակին, որի հերթական դրսևորումը բռնազավթիչների գործողությունների արդյունքում Վրաստանի քաղաքացի, Արչիլ Տատունաշվիլիի մահն էր և ևս երկու Վրաստանի քաղաքացու ձերբակալությունը:

ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը մեկ անգամ ևս հաստատել է, մարդու իրավունքների գրասենյակի դիրքորոշումը միջադեպի կապակցությամբ և ընդգծել հետաքննության թափանցիկ անցկացման կարևորությունը: Հանդիպմանը նշվել է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը շարունակելու է հետևել նշված գործընթացին:

Հանդիպմանը մեկ անգամ ևս ընդգծվել է՝ Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում անվտանգության միջազգային մեխանիզմների առկայության և նշված տարածաշրջաններում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի բացման անհրաժեշտությունը: