Միխեիլ Ջանելիձեն և Թինաթին Խիդաշելին համաձայնել են Իրակլի Կոբախիձեի և Շալվա Պապուաշվիլիի հետ քննարկմանը՝ Վրաստանի Առաջին ալիքով
Միխեիլ Ջանելիձեն և Թինաթին Խիդաշելին համաձայնել են Իրակլի Կոբախիձեի և Շալվա Պապուաշվիլիի հետ քննարկմանը՝ Վրաստանի Առաջին ալիքով

Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Միխեիլ (Պապունա) Ջանելիձեն և Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելին պայմանավորվել են վաղը՝ դեկտեմբերի 4-ին, Վրաստանի Առաջին ալիքի եթերում մասնակցել վարչապետ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի հետ հանրային քննարկմանը։

Թինաթին Խիդաշելին Վրաստանի Առաջին ալիքի հետ հեռախոսազրույցում հաստատել է քննարկմանը մասնակցելու իր համաձայնությունը, իսկ Միխեիլ Ջանելիձեն ֆեյսբուքյան գրառում է կատարել։

«Ինձ համար ընդունելի է հիշյալ քննարկման անցկացումը Հանրային հեռարձակողի եթերում»,- գրել է Միխեիլ Ջանելիձեն։

Թինաթին Խիդաշելին և Միխեիլ Ջանելիձեն իրենց ցանկությունն են հայտնել մասնակցել նոյեմբերի 28-ի «Վրացական երազանք»-ի հայտարարության վերաբերյալ հանրային քննարկմանը։ Իրակլի Կոբախիձեն Շալվա Պապուաշվիլիի հետ միասին Հանրային հեռարձակողին առաջարկել է դեկտեմբերի 4-ին եթեր տրամադրել Միխեիլ Ջանելիձեի և Թինաթին Խիդաշելիի հետ հանրային քննարկմանը։

Վրաստանի Առաջին ալիքը պատրաստ է կազմակերպել նման քննարկում և հրավիրում է մասնակիցներին դեկտեմբերի 4-ին, ժամը 22:00-ին։