Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին, պատվիրակությամբ, պաշտոնական այցով մեկնել է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա։
Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ, այցի շրջանակներում Սլովակիայի նախագահի պալատում կկայանա Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Միխեիլ Ղավելաշվիլիին կընդունի Սլովակիայի նախագահ Պյոտր Պելեգրինին։ Նախատեսված են անձնական և ընդլայնված հանդիպումներ, որոնց ավարտին լրատվամիջոցների համար համատեղ հայտարարություն կարվի։
Այցի շրջանակներում Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպումներ կունենա Սլովակիայի փոխվարչապետ Դենիսա Սակովայի և Ազգային խորհրդի նախագահ Ռիչարդ Ռաշչիի հետ։
Վրացական պատվիրակության կազմում են՝ արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, արտաքին գործերի փոխնախարար Գիորգի Զուրաբաշվիլին, Սլովակիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտինե Կվաճակիձեն և Վրաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները։
Վրաստանի նախագահի պաշտոնական այցը կավարտվի ապրիլի 3-ին։