Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին, պատվիրակության հետ միասին, պաշտոնական այցով մեկնել է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա
Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ, այցի շրջանակներում Սլովակիայի նախագահի պալատում կկայանա Վրաստանի նախագահի պաշտոնական դիմավորման արարողությունը։ Միխեիլ Ղավելաշվիլիին կընդունի Սլովակիայի նախագահ Պյոտր Պելեգրինին։ Նախատեսվում են անձնական և ընդլայնված հանդիպումներ, որոնց ավարտից հետո համատեղ հայտարարություն կարվի լրատվամիջոցների համար։
Այցի շրջանակներում Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպումներ կունենա Սլովակիայի փոխվարչապետ Դենիսա Սակովայի և Ազգային խորհրդի նախագահ Ռիչարդ Ռաշչիի հետ։
Վրացական պատվիրակության կազմում են՝ արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Գիորգի Զուրաբաշվիլին, Սլովակիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտինե Կվաճակիձեն և Վրաստանի նախագահի վարչակազմի ներկայացուցիչները։
Վրաստանի նախագահի պաշտոնական այցը կավարտվի ապրիլի 3-ին։