Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ում Վրաստանի նորանշանակ ներկայացուցչի և Կատարի Պետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ում Վրաստանի նորանշանակ ներկայացուցչի և Կատարի Պետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է ՆԱՏՕ-ում Վրաստանի նորանշանակ ներկայացուցիչ Իրակլի Բերայայի և Կատարի Պետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վարլամ Ավալիանիի հետ։ Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի աշխատակազմը։

Նախագահի աշխատակազմի տվյալներով՝ Միխեիլ Ղավելաշվիլին շնորհավորել է վրացի դիվանագետներին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ ապագա գործունեության մեջ։

Տեղեկատվության համաձայն՝ հանդիպումը տեղի է ունեցել նախագահական պալատում։