Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Անտոնիո Գուտերեշի հետ
Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Անտոնիո Գուտերեշի հետ

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել խաղաղության և կայուն զարգացման կարևորությանը։

«Նշվել է Վրաստանի դերը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։

Հանդիպումը կենտրոնացել է աշխարհի առջև ծառացած մարտահրավերների վրա», – հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։

Նրանց խոսքով՝ Միխեիլ Ղավելաշվիլին նշել է, որ Վրաստանի կառավարության կողմից ընտրված խաղաղության, կայունության և տնտեսական բարգավաճման վեկտորը անսասան է, ինչի համար ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին։

«Հանդիպման ժամանակ գլխավոր քարտուղար Գուտերեշը նշել է, որ մենք դիմակայել ենք մեծ ճնշմանը։ Նա շնորհակալություն է հայտնել մեզ խաղաղության, կայունության և զարգացման այդքան ճիշտ ուղի ընտրելու համար։ Բոլորը տեսնում են դա, նշում են, և նման գնահատականները շատ հաճելի են», – ասել է Միխեիլ Կավելաշվիլին։

Վրաստանի նախագահը հիշարժան գրառում է թողել ՄԱԿ-ի պատվավոր հյուրերի գրքում։