Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին
Միխեիլ Ղավելաշվիլին հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին պաշտոնական այցի շրջանակում Բաքվում հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովին։ Նախագահի մամուլի ծառայության տվյալներով, զրույցի հիմնական թեմաներն էին երկու երկրների ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բազմակողմ տարածաշրջանային և միջազգային ձևաչափերում, հաջող համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացմանը և համատեղ տարածաշրջանային նախագծերին։ Ընդգծվել է Միջին միջանցքի կարևորությունը, մասնավորապես բեռնափոխադրումների ծավալների ավելացման տեսանկյունից։ Ընդգծվել է խաղաղության և կայունության կարևորությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։

Միխեիլ Ղավելաշվիլին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի վարչապետին Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության անշեղ աջակցության համար», – նշված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում։