Միխեիլ Ղավելաշվիլին Գոգա Կիկիլաշվիլիին նշանակել է Սահմանադրական դատարանի դատավոր
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Գոգա Կիկիլաշվիլիին նշանակել է Սահմանադրական դատարանի դատավոր։ Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմը։
Ըստ նախագահի աշխատակազմի՝ Վրաստանի Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանը բաղկացած է տասը տարի ժամկետով նշանակվող ինը դատավորից. երեքին նշանակում է Վրաստանի նախագահը, երեքին ընտրում է խորհրդարանը՝ լիակազմի առնվազն երեք հինգերորդի մեծամասնությամբ, իսկ երեքին նշանակում է Գերագույն դատարանը։
Գոգա Կիկիլաշվիլին Սահմանադրական դատարանում կփոխարինի Գիորգի Կվերենչխիլաձեին, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 2-ին։