Միխեիլ Ղավելաշվիլին Բաքվում հանդիպում է ունեցել Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Բաքվում պաշտոնական այցի շրջանակում հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։
Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված ամուր բարեկամական հարաբերությունները և Վրաստան-Ադրբեջան ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները։
«Ընդգծվել է միջազգային և տարածաշրջանային ձևաչափերում երկու երկրների միջև հաջող համագործակցության կարևորությունը։ Հատկապես նշվել է երկու երկրների խորհրդարանական մարմինների միջև գոյություն ունեցող արդյունավետ գործընկերությունը», – ասվում է նախագահական մամուլի ծառայության տարածած տեղեկատվության մեջ։
Ընդլայնված հանդիպմանը մասնակցել են Վրաստանի խորհրդարանի անդամներ Գիվի Միքանաձեն, Զաուր Դարգալին, Սավալան Միրզոևը, ինչպես նաև արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան։