Միխեիլ Ղավելաշվիլին Ադրբեջանում հանդիպում է ունեցել Վրաստանի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների հետ
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Բաքու այցի շրջանակում այցելել է Ադրբեջանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանատուն և ծանոթացել է դիվանագետների հետ։
Նախագահի մամուլի ծառայության տվյալներով՝ նախագահին հյուրընկալել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Ադրբեջանում՝ Զուրաբ Պատարաձեն, ով Միխեիլ Ղավելաշվիլին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Վրաստանի դիվանագիտական առաքելության ընթացիկ և իրականացված նախագծերի վերաբերյալ։
Նույն աղբյուրի համաձայն՝ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանատան աշխատակիցներին իրենց կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել նրանց կարևոր և պատվաբեր գործունեության մեջ։