Միխեիլ Ղավելաշվիլի. Ես մասնակցեցի Դոնալդ և Մելանյա Թրամփի անունից կազմակերպված ընթրիքին, միջոցառումը կազմակերպվել էր Գլխավոր ասամբլեային մասնակցող պատվիրակությունների ղեկավարների պատվին

10:09, 27.09.2025

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին սոցիալական ցանցերում գրառում և լուսանկար է հրապարակել՝ Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և առաջին տիկին Մելանյա Թրամփի կողմից կազմակերպված ընթրիքին մասնակցելու մասին։

«Ես մասնակցեցի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և նրա տիկին Մելանյա Թրամփի կողմից կազմակերպված ընթրիքին։

Միջոցառումը տեղի ունեցավ Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների պատվին», – գրում է Միխեիլ Ղավելաշվիլին։

Նմանատիպ