Միխեիլ Ղավելաշվիլի. Վրաստանը հաստատակամ է մնում խաղաղության, կայունության և կառուցողական երկխոսությանն աջակցելու հարցում՝ թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային մակարդակներում
Մեր կառավարությունը հաստատում է իր պատրաստակախամությունը՝ սերտորեն համագործակցելու միջազգային գործընկերների հետ և ներդրում ունենալու էկոլոգիական կայունությանն ու շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված բոլոր գլոբալ նախաձեռնություններում, – հայտարարեց Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 2026 թ. համաժողովում (COP31):
«Ինձ համար մեծ պատիվ է դիմել Անթալիայում հավաքված ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 2026 թ. համաժողովի մասնակիցներին և աշխարհի առաջնորդներին:
Նախ և առաջ, ցանկանում եմ անկեղծ երախտագիտություն հայտնել Թուրքիայի Հանրապետության նախագահ, պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Թուրքիայի կառավարությանը՝ Անթալիա քաղաքում մեզ հյուրընկալելու, ցուցաբերած բացառիկ հյուրընկալության, ինչպես նաև COP31-ն այսքան բարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար:
Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել COP31-ի նախագահ, Նորին Գերազանցություն պարոն Մուրատ Քուրումին, Ավստրալիայի կառավարությանը և COP31-ի բանակցությունների ղեկավար, Նորին Գերազանցություն Քրիս Բոուենին՝ այս գլոբալ համաժողովի հաջող նախապատրաստման գործում ունեցած ներդրման համար:
Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում նախագահ Էրդողանին և թուրք ժողովրդին՝ Իզմիրում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ. այս դժվարին պահին մեր մտքերը տուժած յուրաքանչյուր ընտանիքի հետ են», – նշեց Միխեիլ Ղավելաշվիլին: Ըստ Վրաստանի նախագահի՝ այսօրվա հավաքը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ կլիմայի փոփոխության ազդեցությունն աշխարհի բոլոր տարածաշրջաններում՝ թե՛ զարգացող, թե՛ զարգացած երկրներում, դառնում է ավելի ու ավելի սուր, հաճախակի և ակնհայտ:
«Որպես անմիջական հարևաններ և ռազմավարական գործընկերներ՝ Վրաստանն ու Թուրքիան միասին են դիմակայում կլիմայի փոփոխության հետ կապված տարբեր մարտահրավերների: Այս իրողությունը հստակ հիշեցում է տարածաշրջանային համագործակցության խորացման և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության ամրապնդման կարևորության մասին:
Կլիմայի փոփոխությունն ուղղակիորեն կապված է միջազգային անվտանգության, տնտեսական կայունության, ինչպես նաև էներգետիկ և պարենային անվտանգ «Մեր երկիրն առանձնանում է իր յուրահատուկ բնական լանդշաֆտով և կենսաբազմազանությամբ, սակայն միաժամանակ խոցելի է կլիմայի հետ կապված ռիսկերի նկատմամբ։
Թեև կլիմայի փոփոխությունը լուրջ գլոբալ սպառնալիք է, այն նաև հնարավորություն է ընձեռում ամրապնդելու միջազգային համերաշխությունը և համատեղ ջանքերի ու սերտ համակարգման միջոցով կառուցելու ապահով ապագա։ Գլոբալ տաքացումը 1,5 աստիճանի սահմաններում պահելուն ուղղված ուղին պետք է հիմնված լինի համագործակցության և փոխադարձ վստահության վրա։
Ցավոք, ներկայիս լարված աշխարհաքաղաքական զարգացումները լուրջ վտանգ են ներկայացնում այս հիմնարար արժեքների համար՝ ստիպելով մեզ մտորել մարդկության զարգացման ուղու և այն աշխարհի մասին, որը մենք ցանկանում ենք թողնել ապագա սերունդներին», — նշեց Միխեիլ Ղավելաշվիլին։
Նա հավելեց, որ Վրաստանը հաստատակամ է խաղաղության, կայունության և կառուցողական երկխոսության աջակցման հարցում՝ թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային մակարդակներում։ Մեր կառավարությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ սերտորեն համագործակցելու միջազգային գործընկերների հետ և ներդրում ունենալու էկոլոգիական կայունությանն ու շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված բոլոր գլոբալ նախաձեռնություններում։
«Մեր նպատակն է հատուկ ջանքեր գործադրել՝ ուղղված հարմարվողականության ազգային քաղաքականության ամրապնդմանը, արտանետումների կրճատմանը, կլիմայական ֆինանսավորման ավելացմանը, ինչպես նաև Փարիզի համաձայնագրի միջոցով իրական արդյունքների ապահովմանը։
Միայն համատեղ, համակարգված և պատասխանատու գործողությունների միջոցով մենք կարող ենք կառուցել ավելի ամուր հասարակություններ, դիմակայուն տնտեսություններ և ապահով ապագա՝ մեր երեխաների համար», — իր ելույթում նշել է Վրաստանի նախագահը։